(+374)93 48 91 13, (+374)99 48 91 13
  • am
    • ru
    • en
  • Kaspersky․ տեղեկատվական անվտանգություն և թվային գաղտնիություն


    Կասպերսկի ընկերության մասին

     

    Kaspersky-ն միջազգային ընկերություն է, որը գործում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում 1997 թվականից։ Ընկերության խորը փորձագիտական գիտելիքներն և բազմամյա փորձը հիմք են հանդիսանում նոր սերնդի պաշտպանական լուծումների և ծառայությունների համար, որոնք ապահովում են բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի անվտանգությունը: «Կասպերսկի Լաբորատորիայի» լայնածավալ պորտֆոլիոն ներառում է առաջադեմ արտադրանք սարքերի պաշտպանության համար, ինչպես նաև մի շարք մասնագիտացված լուծումներ և ծառայություններ բարդ և անընդհատ զարգացող կիբեր սպառնալիքների դեմ պայքարելու համար: Կասպերսկու լաբորատորիայի տեխնոլոգիաները պաշտպանում են ավելի քան 400 միլիոն օգտատերերի և 240,000 կորպորատիվ հաճախորդների ամբողջ աշխարհում:

    Պատմություն

     

    Հիմնադրման օրվանից «Կասպերսկի Լաբորիատորիայի»-ի վաճառքները սկսեցին տարեկան կրկնապատկվել: 2001 թվականին ընկերության շրջանառությունը կազմեց մոտ 7 միլիոն դոլար, 2006 թվականին՝ ավելի քան 67 միլիոն դոլար: Տարիների ընթացքում «Կասպերսկու լաբորատորիա»-ն դարձավ հակավիրուսային խոշորագույն կորպորացիաներից մեկը, որն ունի տարածաշրջանային գրասենյակների ցանց ամբողջ աշխարհում: 2011 թվականին նրա կապիտալիզացիան գնահատվում էր ավելի քան 1,3 միլիարդ դոլար, իսկ տարեկան եկամուտը՝ 700 միլիոն դոլար:                                                                                                                                                                                                                       

    Տվյալների մշակման սկզբունքները
     

    Օգտատերերի տեղեկատվությունը կարևոր է նոր և դեռևս անհայտ սպառնալիքները բացահայտելու համար, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ավելի լավ պաշտպանություն առաջարկել: Անվտանգության առանձնահատկությունները բարելավելու համար միլիոնավոր սարքերից մեծ քանակությամբ տվյալների վերլուծությունը սովորական արդյունաբերական պրակտիկա է, որն ապացուցել է արդյունավետությունը: Առանց դրա անհնար է իսկապես ապահովել օգտատերերի թվային կյանքը: Կասպերսկու լաբորատորիայի կողմից մշակված բոլոր տվյալները բաժանվում են երեք խմբի՝ կախված նպատակներից.

    1․ պրոդուկտների հիմնական գործառույթների աջակցություն,

    2․ անվտանգության բաղադրիչների արդյունավետության և կատարողականի բարելավում,

    3․ օգտատերերին բարելավված և ավելի հարմար ապրանքների առաջարկում:

    Օգտագործողները կարող են ինքնուրույն ընտրել, թե ինչ տվյալներ են փոխանցում և ինչ նպատակներով: Դա կարելի է անել տարբեր պայմանագրերի պայմանների ընդունման գործընթացում, որոնց բովանդակությունը տատանվում է՝ կախված օգտագործվող լուծումից։ Օրինակ, կորպորատիվ հաճախորդները կարող են նվազեցնել փոխանցված տվյալների քանակը արտադրանքի շահագործման համար անհրաժեշտ բացարձակ նվազագույնի (տեղեկատվություն լիցենզիայի, արտադրանքի և սարքերի մասին, որոնց վրա այն տեղադրված է):                                    

     

    Պրոդուկտներ

     

    Kaspersky-ն լուծումներ է մշակում ինչպես օգտագործողների, այնպես էլ ցանկացած չափի կորպորատիվ ցանցերի պաշտպանության համար: Ընկերության արտադրանքի շարքը ներառում է լուծումներ բոլոր հայտնի օպերացիոն համակարգերի համար (Windows, Linux, Mac և այլն):                                                                                                                                                                   
    Kaspersky Anti-Virus ծրագրային ապահովման միջուկն օգտագործվում է իրենց արտադրանքներում այնպիսի մշակողների կողմից, ինչպիսիք են՝ Microsoft (ԱՄՆ), Check Point Software Technologies (Իսրայել, ԱՄՆ), Juniper (ԱՄՆ), Nokia ICG (ԱՄՆ), F-Secure (Ֆինլանդիա), Aladdin (Իսրայել) , Sybari (ԱՄՆ), Deerfield (ԱՄՆ), Alt-N (ԱՄՆ), Microworld (Հնդկաստան), BorderWare (Կանադա) և այլն: Կասպերսկու արտադրանքը հավաստագրված է ապարատային և ծրագրային ապահովման առաջատար մատակարարների կողմից՝ Microsoft, IBM, Intel, Cisco Systems, Red Hat, Citrix Systems, Novell և այլք:

    IT ծառայությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ 

    (+374)93 48 91 13

    (+374)99 48 91 13

    Հայաստան, Երևան, Աբովյան 27

    info@itsystems.am

     


    02/05/2022