Ավելի քան 10 տարի «IT SYSTEMS» ընկերությունն իրականացնում է սերվերային համակարգերի, հակավիրուսային համակարգերի, անվտանգության համակարգերի ներդնում և սպասարկում, ցանցերի նախագծում և VoIP համակարգերի նախագծում, ինչպես նաև ՏՏ սպասարկում։ Ցանկացած համակարգի տեղադրումից կամ համակարգչային սպասարկումից առաջ մենք իրականացնում ենք անվճար խորհրդատվություն։
Մեր նպատակն է բարձրացնել Ձեր ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը և աջակցել Ձեր բիզնեսի աշխարհագրական ընդլայնմանը շուկայում առկա առաջատար տեխնոլոգիաների միջոցով:
Մենք իրականացնում ենք նաև բարձրակարգ մասնագետների այց դեպի գործընկեր կազմակերպություններ: Նման այցեր իրականացվում են և՛ այնպիսի կազմակերպություններ, որտեղ կան ՏՏ մասնագետներ, և՛ կազմակերպություններ, որտեղ նրանք բացակայում են: Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները կօժանդակեն Ձեր անլուծելի խնդիրների կարգավորմանը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «IT SYSTEMS» ընկերությունը զգալիորեն կրճատում է համակարգչային տեխնիկայի սպասարկման ծախսերը և դարձնում է Ձեր ընկերության ՏՏ համակարգն ավելի ապահով և որակյալ:
Բարձրակարգ և մեծ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների աութսորսինգն ավելի օպտիմալ է, քան սեփական ՏՏ բաժին ունենալը: Քանզի աշխատանքային կայանների, սերվերային համակարգերի, լոկալ ցանցերի, գրասենյակային տեխնիկայի և հեռախոսային ցանցերի սպասարկման համար պահանջվում են բարձրակարգ մասնագետներ, որոնց ծառայությունները շատ թանկ են: Օրեցօր զարգացող ՏՏ ոլորտի պահանջներին բավարարելու համար անհրաժեշտ է անընդհատ ընդլայնել ՏՏ բաժինը կամ վերապատրաստել առկա մասնագետներին, որը չափազանց ծախսատար է: Ուստի փոքր կամ միջին ընկերությունների համար ավելի շահավետ է օգտվել այնպիսի աութսորսինգային ընկերությունից, ինչպիսին է «IT SYSTEMS»-ը: